18 հունվարի 2013 - 18:26 AMT
650 պատանդ է ազատվել Ալժիրում զինվորականների հատուկ գործողության արդյունքում

650 պատանդ է ազատվել Ալժիրում զինվորականների հատուկ գործողության արդյունքում երկրի հարավ-արևելքում գազավերամշակման համալիրում:

Ըստ նախնական տվյալների, ազատվածների թվում են 573 ալժիրցիներ և 70 օտարերկրացիներ: Ասվում է նաև, որ ահաբեկիչներն առևանգել էին 132 օտարերկրացի մասնագետների: Եվս 60-ի ճակատագիրը դեռ հայտնի չէ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: