18 հունվարի 2013 - 18:07 AMT
Պայթյուն Հալեպում. Տուժածների մասին ՀՀ ԱԳՆ-ն ոչ մի տեղեկություն չունի

Սիրիայի Հալեպ քաղաքի կենտրոնական հատվածում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների մասին ՀՀ ԱԳՆ-ն ոչ մի տեղեկություն առայժմ չունի: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Interfax գործակալության փոխանցմամբ՝ պայթյունը որոտացել է ահաբեկիչների կողմից հրթիռի արձակման հետևանքով: Կան զոհեր: Տվյալներն այս պահին ճշտվում են: