«Ժողովուրդ». Իշխանությունները Սյունիքի մարզի արոտավայրերը վարձով կտրամադրեն Իրանի՞ն19 հունվարի 2013 - 09:46 AMT PanARMENIAN.Net - «Ժողովուրդ»-ը գրում է. «Հայ-իրանական տնտեսական համագործակցության համատեքստում իշխանությունները պատրաստվում են Սյունիքի մարզի արոտավայրերը վարձակալությամբ տրամադրել Իրանին: Ավելին, ըստ իրանական լրատվամիջոցների` հունվաիի 16-ին Թավրիզում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ու Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի նահանգապետ Ալիռեզա Բեիգիի կողմից արդեն ստորագրվել է այդ կապակցությամբ ինչ-որ հուշագիր: Սակայն ՀՀ իշխանությունները փորձում են փաստը գաղտնի պահել: Սա ուշագրավ է այն առումով, որ ընդամենը նոյեմբերին նույն Իրանը դադարեցրել էր մոտ 52 անուն տարատեսակ ապրանքների ներկրոլմը Հայաստան, ընդ որում առանց որևէ բացատրության: ՀՀ կառավարությունն էլ ԱԳՆ-ին հանձնարարել էր բանակցություններ վարել ու լուծել խնդիրը: ԱԳՆ-ն մինչ օրս չի հրապարակել իր վարած բանակցությունների արդյունքները, թեև եթե դրանք դրական լինեին, ապա վաղուց կհայտարարվեր «ձեռքբերումների» մասին: Փաստորեն, իրեն Նժդեհի հետևորդ համարող Սերժ Սարգսյանի իշխանությունը, Հայաստանի հողերը` սկսած Լեռնահայաստանից, առայժմ վարձակալությամբ մի կողմից` ռուսներին, մի կողմից` իրանցիներին, մի կողմից` Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգին տալով, փորձում է իր համար լեգիտիմություն կորզել: Առաջ` դեպի ապահով Հայաստան»: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Գարեգին Բ․ Հերոսական անցյալով հզոր մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները Նա նշել է, որ մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում |