Լևոն Արոնյանը պարտության է մատնել Պետեր Լեկոյին

Լևոն Արոնյանը պարտության է մատնել Պետեր Լեկոյին

PanARMENIAN.Net - Հոլանդիայի Վեյկ Ան Զեեի գլխավոր Ա մրցաշարում գրոսմայստեր Լևոն Արոնյանը տարել է իր երկրորդ անընդմեջ հաղթանակը: 6-րդ տուրում նա սպիտակ խաղաքարերով ուժեղ է գտնվել հունգարացի Պետեր Լեկոյից:

6-րդ տուրում ՖԻԴԵ-ի առաջին համար Մագնուս Կարլսենը սպիտակներով հաղթել է Իվան Սոկոլովին, Լյուկ վան Վելին սպիտակներով պարտության է մատնել Հաո Վանգին, Հոու Յիֆանը սևերով հաղթանակ է տարել Անիշ Գիրիի նկատմամբ, իսկ Ֆաբիանո Կարուանա-Սերգեյ Կարյակին, Պանտելա Հարիկրիշնա-Վիշվանաթան Անանդ եւ Հիկարու Նակամուրա – Էրվին Լ՛Ամի պարտիաներն ավարտվել են ոչ ոքի:

Մագնուս Կարլսենը 4.5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Սերգեյ Կարյակինն ու Վիշվանաթան Անանդն ունեն 4-ական միավոր, իսկ Լևոն Արոնյանը, Պանտելա Հարիկրիշնան ու Հիկարու Նակամուրան՝ 3.5-ական միավորով կիսում են 4-6-րդ տեղերը

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---