Րաֆֆի Հովհաննիսյանը նամակներ է ուղարկել Սերժ Սարգսյանին, ԱԱԾ և Ոստիկանություն

Րաֆֆի Հովհաննիսյանը նամակներ է ուղարկել Սերժ Սարգսյանին, ԱԱԾ և Ոստիկանություն

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանn այսօր նամակով դիմել էր ՀՀ գործող նախագահ և ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին՝ առաջարկելով 2013թ. փետրվարի 18-ին օրինական, հավասար ու կեղծիքներից զերծ ընտրություններ անցկացնելու համար կուսակցական խորհրդանիշներից, պաստառներից և գրասենյակներից ազատել հանրային տիրույթներն ու շինությունները:

Բացի այդ Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկել է Սերժ Սարգսյանին իբրև ՀՀ Սահմանադրության երաշխավոր՝ անձնապես և հրապարակավ պարտավորություն ստանձնել Ընտրական օրենսգրքի պահանջների ցանկացած ոտնահարում ողջ խստությամբ պատժելու համար և դադարեցնել ԱԱԾ-ի և Ոստիկանության աշխատակիցների կողմից պետական միջոցների հաշվին մարզերում նախագահի թեկնածուին ուղեկցելու և հանդիպումներիn եկող քաղաքացիներին նկարահանելու գործելաոճը: «Ժառանգության» առաջնորդը հիշեցրել է նաև ավելի վաղ արված բանավեճի առաջարկի մասին:

ԱԱԾ-ի և Ոստիկանության գործելակերպի առնչությամբ համապատասխան նամակներ են ուղարկվել նաև ՀՀ ոստիկանապետ Վ.Գասպարյանին ու ԱԱԾ պետ Գ.Հակոբյանին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---