Սամվել Բալասանյանը գործող նախագահին սատարելու որոշումը համաձայնեցրել է ԲՀԿ ղեկավարի հետ

Սամվել Բալասանյանը գործող նախագահին սատարելու որոշումը համաձայնեցրել է ԲՀԿ ղեկավարի հետ

PanARMENIAN.Net - Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր հյատարարություն է տարածել և տեղեկացրել է, որ որպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ ընդունում և հարգանքով է վերաբերում իր կուսակցության կայացրած որոշմանը՝ նախագահական ընտրություններում չառաջադրել նախագահի թեկնածու և չսատարել թեկնածուներից որևէ մեկին, սակայն միևնույն ժամանակ որպես անհատ և որպես քաղաքացի կայացրել է իր անձնական որոշումը և նախագահի պաշտոնին հավակնող թեկնածուներից սատարելու է գործող նախագահ Սերժ Սարգսյանին, «Այս մասին ես, բնականաբար, նախապես տեղյակ եմ պահել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին: Իմ որոշումը ես կայացրել եմ հիմք ընդունելով Գյումրու նկատմամբ Սերժ Սարգսյանի ցուցաբերած հոգատարությունն ու կատարված հսկայական աշխատանքները: Ապագայում նախանշված բազմաթիվ ծրագրեր ևս կյանքի կկոչվեն, եթե վերընտրվի Սերժ Սարգսյանը»,-ասված է Գյումրու քաղաքապետի հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---