Սերժ Սարգսյան. Բաքվում շատ լավ հասկանում են, թե իրենք ինչ պետություն են, ինչ արմատներ ունեն

Սերժ Սարգսյան. Բաքվում շատ լավ հասկանում են, թե իրենք ինչ պետություն են, ինչ արմատներ ունեն

PanARMENIAN.Net - ՀՀ գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը չի կարծում, որ այս պահին Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչումը ճիշտ է: «Եթե մենք հիմա ճանաչում ենք Արցախը, նշանակում է, որ այլևս չենք ցանկանում մասնակցել բանակցություններին, իսկ եթե մենք չենք ցանկանում մասնակցել բանակցություններին, նշանակում է, որ ամեն պահի պետք է պատրաստ լինենք վարել ռազմական գործողություններ»,- այսօր Ավանում, ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սերժ Սարգսյանը: Նա նկատեց, որ ցանկացած ելքով պատերազմի վերսկսումը մեծ վնաս կհասցնի թե Հայաստանին, թե Ադրբեջանին, և թեԱրցախին:

Միևնույն ժամանակ նա նշեց, որ Արցախի ճանաչման գործընթաց է սկսվել և որքան արագ այն ընթանա, այնքան լավ:

Նախագահի թեկնածուն ընդգծեց, որ Ադրբեջանը մերժում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունները և շարունակում է իր հասարակության մեջ հայատյացություն սերմանել, իսկ բանակացությունների շարունակումը ստեղծված իրավիճակում ամենալավ որոշումն է:

Սերժ Սարգսյանը նկատեց, որ բանակցությունների ընթացքին զուգահեռ Հայաստանը շարունակելու է ջանքեր գործադրել ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղությամբ:

«Ալիևը ինչքան էլ հայտարարի, թե Երևանը պատմական Ադրբեջանի հող է, միևնույնն է Երևանը չի դառնա այդպիսին: Բաքվում շատ լավ հասկանում են, թե իրենք ինչ պետություն են, ինչ արմատներ ունեն և ինչպես են առաջացել»,- նշեց Սերժ Սարգսյանը: Անդրադառնալով Ադրբեջանի իշխանությունների` սեփական հասարակության մեջ հայատյացության և թշնամանք սերմանելու քաղաքականության, Սերժ Սարգսյանը նշեց, որ դրանից առաջին հերթին տուժում է հենց Ադրբեջանի հասարակությունն ու ժողովուրդը: «Թունոտ մարդը չի կարող երջանիկ լինել և լավ գործեր անել»,- եզրափակեց նախագի թեկնածուն:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---