Ալեքսանդր Ցինկեր. ԵԽԽՎ հոռետեսական գնահատականը վաղաժամ է և չի համապատասխանում իրականությանը

Ալեքսանդր Ցինկեր. ԵԽԽՎ հոռետեսական գնահատականը վաղաժամ է և չի համապատասխանում իրականությանը

PanARMENIAN.Net - Հունվարի 21-ին Հայաստանում մեկնարկել է երկրի նախագահի ընտրությունների պաշտոնական նախընտրական քարոզարշավը:

Բայց ԵԽԽՎ դիտորդական առաքելությունն արդեն հասցրել է անցած շաբաթ մտահոգություն հայտնել երկրի նախագահի ընտրությունների քարոզարշավի ընթացքի առիթով: Դիտողությունները հիմնականում վերաբերվել են հասարակությունում ընտրությունների նկատմամբ ցածր հետաքրքրությանը, ընտրողների ցուցակում անճշտություններին և արտասահմանում քվեարկելու հնարավորության բացակայությանը: Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի (ICES) նախագահ Ալեքսանդր Ցինկերի խոսքով, ԵԽԽՎ հոռետեսական գնահատականն այդքան էլ չի համապատասխանում իրականությանը, վաղաժամ է և ընդհանրապես մի քիչ կանխակալ: «Մենք արդեն նախնական դիտարկում ենք անցկացրել և կարող ենք ասել, որ գալիք ընտրություններում ընտրացուցակների ճշտության մեջ ամենից շատ շահագրգռված են ԿԸՀ-ն և իշխող կուսակցությունը: Ցուցակները տեղադրված են ԿԸՀ կայքում և Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի կարող է ճշտել` նրա անունը կա ցուցակում, թե ոչ: Ցանկացած երկրի կարելի է մեղադրել ընտրողների ցուցակներում անճշտությունների մեջ, սակայն որքան ես գիտեմ, Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո այդ անճշտությունները վերացվել են»,- ասել է Ցինկերը:

Ինչ վերաբերվում է թեկնածուների ցուցակում Հայաստանի առաջին և երկրորդ նախագահների բացակայությանը, ամերիկացի պրոֆեսոր Ջոն Սվեյլզի խոսքով, ով Երևան է ժամանելու որպես ICES առաքելության անդամ, դա իսկապես նվազեցնում է ընտրական գործընթացի սրությունը: «Սխալ է ասել, որ ընտրությունները մրցակցային չեն լինելու: Երեք թեկնածուների` Հրանտ Բագրատյանի, Պարույր Հայրիկյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի առկայությունն արդեն խոսում է այն մասին, որ գալիք ընտրությունները բավական մրցակցային են լինելու»:

Եվ, վերջապես, երրորդը: Դոկտոր Ցինկերն արդեն բազմիցս ուշադրություն է դարձրել Հայաստանի Ընտրական օրենսգրքում այն դրույթի վրա, որով արգելվում է սփյուռքահայերին քվեարկել Հայաստանի ընտրություններում: «Ընտրություններին հայկական սփյուռքի մասնակցության գաղափարը նոր չէ և առաջին անգամ հնչել է երկքաղաքացիության մասին օրենքն ընդունելուց հետո:

Սակայն ընտրության իրավունքը չի կարելի առանձին դիտարկել Հայաստանի քաղաքացու այլ իրավունքներից և պարտականություններից. հայրենիքում գոնե 6 ամիս բնակվելը, հարկեր վճարելը, զինվորական ծառայություն անցնելը: Առանց այս ամենի խորհրդարանի և նախագահի ընտրություններին մասնակցելն ուղղակի անհասկանալի կլինի Հայաստանի քաղաքացիների համար»,- ասել է Ցինկերը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1–ից ՀՀ–ն պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
---