ՎԶԵԲ-ը բարձրացրել է Հայաստանի ՀՆԱ վերաբերյալ կանխատեսումը

ՎԶԵԲ-ը բարձրացրել է Հայաստանի ՀՆԱ վերաբերյալ կանխատեսումը

PanARMENIAN.Net - Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) նոր կանխատեսում է հրապարակել Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի տնտեսության զարգացման վերաբերյալ: 0,1 տոկոսային կետով նվազել է ինչպես 2013-ին տարածաշրջանի տնտեսության աճի կանխատեսումը (մինչև 3 տոկոս), այնպես էլ անցած տարվա գնահատականը (մինչև 2,7 տոկոս):

Առավել շատ շտկումների են ենթարկվել Ուկրաինայից սպասումները: Եթե նախկինում բանկը նախատեսել էր, որ 2013-ի տվյալներով երկրի ՀՆԱ-ն կաճի 2,5 տոկոս, ապա հիմա ակնկալում է աճի տեմպեր 1 տոկոսի մակարդակում: Դա միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից Ուկրաինայի վերաբերյալ ամենավատ կանխատեսումն է: Տնտեսական աճի առավել ցածր տեմպեր են սպասվում Բոսնիա և Հերցեգովինայում, ինչպես նաև Խորվաթիայում (0.8 տոկոս): Հունգարիայում և Սլովենիայում կանխատեսվում է տնտեսական անկման շարունակում` համապատասխանաբար 0.1 և 2 տոկոսով:

Բարդ իրավիճակ կտիրի տարածաշրջանի գրեթե բոլոր երկրներում: Բելառուսի ՀՆԱ աճի վերաբերյալ կանխատեսումը նվազել է 1.1 տոկոսային կետով` մինչև 1.5 տոկոս, Լեհաստանի` 0.7 տոկոսային կետով (մինչև 1,5 տոկոս), Սլովակիայի` 0,6 (մինչև 1,7 տոկոս), Հունգարիայի` 0,5 (մինչև 0.1 տոկոս), Մոլդովայի` 0.5 (մինչև 3 տոկոս) և Խորվաթիայի` 0,4 (մինչև 0,8 տոկոս): Միևնույն ժամանակ, Ռուսաստանի ՀՆԱ աճի կանխատեսումը բարելավվել է 0,2 տոկոսային կետով (մինչև 3.5 տոկոս), 1 տոկոսային կետով բարձրացել են Հայաստանի և Ադրբեջանի տնտեսությունների վերաբերյալ սպասումները (համապատասխանաբար 5 տոկոս և 4 տոկոս):

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---