Րաֆֆի Հովհաննիսյանի դեռ նոր գործարկված կայքի վրա արդեն հաքերային հարձակում է եղել (վիդեո)

Րաֆֆի Հովհաննիսյանի դեռ նոր գործարկված կայքի վրա արդեն հաքերային հարձակում է եղել

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական քարոզարշավը ակտիվ տարվում է նաև էլեկտրոնային տիրույթում: Այսօր տեղի ունեցավ Րաֆֆի Հովհաննիսյանի պաշտոնական կայքի շնորհանդեսը: «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը տեղեկացրեց, որ կայքից բացի կա նաև հայելային տարբերակը՝ ֆեյսբուք սոցիալական ցանցի մի քանի էջ: Հովսեփ Խուրշուդյանը հայտնեց, որ երեք օր է ինչ գործում է կայքը, և արդեն հաяերային հարձակում է եղել: Բարեբախտաբար հնարավոր է եղել կանխել այն:

«Նպատակն այն է, որ մարդիկ իրազեկվեն, որ ամեն ինչ կանխորոշված չէ և կարողանանք մարդկանց հանել տներից և բերել ընտրատեղամաս»,- ասաց Հովսեփ Խուրշուդյանը: Քարոզարշավի մեկնարկը նա դրական գնահատեց: «Երեկ՝ քարոզարշավի առաջին օրը հատուկ հրավեր չէինք տարածել, սակայն բավական մարդաշատ էր: Սա քարոզարշավ է թե փողոցներում, թե դռնեդուռ»,- նկատեց Հովսեփ Խուրշուդյանը: Նա նաև նշեց, որ քարոզարշավը շատ ինտերակտիվ է ընթանում, կապ կա ընտրողների հետ, նամակներ են ստանում:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---