Թուրքիայի խորհրդարանում Դինքի սպանությունը հետաքննելու պահանջով միջնորդագիր է ներկայացվել

Թուրքիայի խորհրդարանում Դինքի սպանությունը հետաքննելու պահանջով միջնորդագիր է ներկայացվել

PanARMENIAN.Net - Թուրքիայի «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության (BDP) խորհրդարանական խմբակցության ղեկավար Իդրիս Բալուքենն ու նրա կուսակիցները խորհրդարան միջնորդագիր են ներկայացրել՝ պահանջելով հետաքննություն սկսել Դինքի սպանության վերաբերյալ։

«Ակօս»-ը տեղեկացնում է, որ կուսակցությունը նշել է Դինքի սպանության հարցում պաշտոնյաների թույլ տված անփութության մասին և, որ սպանության կանխամտածված իրագործման հարցում որևէ պաշտոնյայի հանդեպ հետաքննություն չի իրականացվել։ «Սպանությանը հաջորդած դատավարության ընթացքը, գաղափարական խտրականությունը ժողովրդի հոգում խոր վերք է բացել»,-ասված է խորհրդարանին ներկայացված փաստաթղթում։

Միջնորդագրում նշվում է, որ արդարությունը պետք է վերականգնվի, պետք է հաղթահարվեն դատական համակարգում եղած խնդիրները և բացահայտվեն սպանության խորը կապերը։

Partner news
 Ուշագրավ
«Շուշիի ազատագրման համար» մեդալով պարգևատրվել են ազատամարտիկներ Արարատ Ավանեսյանը և Արթուր Գասպարյանը
Այս ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց
Գիտաժողովի աշխատանքին մասնակցել են 12 գիտնականներ Հայաստանից, Ավստրալիայից, Մեծ Բրիտանիայից ու Հյուսիսային Ամերիկայից
Համատեղ հայտարարությունը հրապարակվել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի օրերին
Partner news