Ազգային արխիվի տնօրեն. Հայաստանցիները հետաքրքրվում են իրենց տոհմի ծագումնաբանությամբ![]() 22 հունվարի 2013 - 17:04 AMT PanARMENIAN.Net - 2012 թվականին Ազգային արխիվը սպասարկել է 25800 քաղաքացու, 1800-ով ավելի, քան նախորդ տարի: Նրանցից 23000-ը ստացել են դրական պատասխաններ, մյուսների դիմումները մերժվել են, որովհետև 1990-ականների էներգետիկ ճգնաժամի ընթացքում ոչնչացվել են նրանց պահանջած փաստաթղթերը: Տեղեկությունն այսօր ասուլիսի ժամանակ ներկայացրել է Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը: Սպասարկված քաղաքացիներից շատերին հետաքրքիր է իրենց տոհմի ծագումնաբանությունը, իրենց պատմական բնակավայրը, տեղեկանք են ուզում այն մասին, որ իրենց պապերը փախել են Թուրքիայից: «Արխիվում պահվում է 4 մլն փաստաթուղթ: Ամենահին փաստաթուղթը 1223 թվականի Կիլիկյան թագավորի Ֆրանսիա ուղարկված նամակ է, որը գրված է լատիներեն, բայց ստորագրված է հայերեն»,-ասաց Ամատունի Վիրաբյանը: Արխիվի տնօրենն ասաց, որ բավականին աշխատանք է արված նյութերի թվայնացման առումով: «1000 վավերագրական ֆիլմից, որոնք պահվում են արխիվում, թվայնացված է 300-ը: Նախատեսվում է 2014-ին ավարտել ֆիլմերի թվայնացումը: Փաստաթղթերի թվայնացումը սկսվել է 2011-ին, երբ թվայնացվել է 60 000 էջ փաստաթուղթ, 2012-ին` 220.000 թերթ փաստաթուղթ է թվայնացվել կամ մեր ունեցածների 0,05%-ը, որը դեռևս շատ քիչ է»,- ասաց Ամատունի Վիրաբյանը: Թվայնացման խնդիրը ավելի արագ տեմպերով լուծելու համար Ամատունի Վիրաբյանը նշեց, որ կառավարության 2013 թվականի աշխատանքի հայեցակարգում ներառվել է արխիվը ժամանակակից տեխնոլոգիաներով զինելը, ներքին կոորպորատիվ ցանցի ստեղծումը: Տնօրենի խոսքով՝ արխիվի աշխատանքն առավել արդյունավետ կդառնա, եթե արխիվագետի մասնագետը կշիռ ունենա, իսկ կշիռ կունենա, եթե բարձր աշխատավարձ ստանա: Այսօր նրա միջին աշխատավարձը 61 հազար դրամ է: Partner news Երևանի Խանջյան, Ալեք Մանուկյան, Տիգրան Մեծ փողոցներում այսօր դարձյալ խցանումներ են, որ արդեն մի քանի ժամ են տևում 2006 թվականի հունիսի 15-ին ընդունվել են «ՀՀ դրոշի մասին» և «ՀՀ զինանշանի մասին» օրենքները Ռիման արդեն մի քանի ամիս է` ապրում է ՍՕՍ մանկական գյուղում «Ծայրամասերից մարդիկ հասնում են կենտրոնո ու մնում շվարած, այդպես չի լինում»,-ասաց քանդակագործ Partner news |