Տիգրան Սարգսյանն ու Դմիտրի Մեդվեդևը պայմանավորվել են հանդիպել Մոսկվայում

Տիգրան Սարգսյանն ու Դմիտրի Մեդվեդևը պայմանավորվել են հանդիպել Մոսկվայում

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգի կարևոր հարցեր և մտքեր փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ:

Կողմերը նաև պայմանավորվածություն են ձեռք բերել հանդիպել Մոսկվայում՝ երկու երկրների միջև հարաբերությունների օրակարգի հարցերն ավելի մանրամասն քննարկելու համար:

Օգտվելով առիթից՝ ՌԴ վարչապետն իր լավագույն բարեմաղթանքներն է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---