Ապրիլի 13-ին Վիկ Դարչինյանը կարող է հանդիպել Նոնիտո Դոնեյրի հետ![]() 23 հունվարի 2013 - 11:38 AMT PanARMENIAN.Net - Նոնիտո Դոնեյրի (Ֆիլիպիններ) հետ պոտենցիալ մենամարտի թեկնածուները երեքն են: Բռնցքամարտիկի փրոմոութեր Բոբ Արումի կողմից մամուլին ներկայացված տեղեկատվության համաձայն, ապրիլի 13-ին երկրորդ թեթևագույն քաշային կարգում պոտենցիալ լավագույն բռնցքամարտիկի հետ կարող են մենամարտել Գիլյերմո Ռիգոնդոն, Աբներ Մարեսը կամ Վիկ Դարչինյանը, հաղորդում է badlefthook.com-ը: Ավելի վաղ հայտնի էր դարձել այն մասին, որ Նոնիտոյի հետ հաջորդը կմենամարտի այս քաշային կարգում մեկ այլ չեմպիոն Գիլյերմո Ռիգոնդոն: Top Rank-ի ղեկավարը նշել է, որ HBO-ն արդեն հաստատել է հաջորդ մենամարտի ամսաթիվը: Դարչինյանը և Դոնեյրը հանդիպել են 2007-ին, և հայ բռնցքամարտիկը պարտություն է կրել: Պարտությունից հետո նա բազմիցս ցանկացել է ռևանշ անցկացնել, բայց Դոնեյրը հրաժարվել է: Partner news Նա կղեկավարի ֆեդերացիան ևս չորս տարի Գրիգոր Իվանյանը հասել է կիսաեզրափակիչ, սակայն զիջել է Ռոման Գորշենինին Գավաթը կխաղարկվի օգոստոսի 10-ից սեպտեմբերի 4-ը նորվեգական Տրոմսյո քաղաքում Արոնյանը 3-րդ տեղում է, իսկ Թոփալովը՝ 7-րդ Partner news |