Ազգությամբ հայ ժամկետային զինծառայողը Սիրիայում ընդդիմադիրներին գերի ընկած բանակայինների թվում է

Ազգությամբ հայ ժամկետային զինծառայողը Սիրիայում ընդդիմադիրներին գերի ընկած բանակայինների թվում է

PanARMENIAN.Net - Այսօր Սիրիայում ընդդիմադիր ուժերի կողմից գերի վերցված բանակայինների խմբում ազգությամբ հայ ժամկետային զինծառայող կա: Անունը` Հակոբ Թուջյան: Տեղեկությունը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաղորդեց Սիրիայի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեիսյանը:

Ընդդիմադիր ուժերը հայտարարել են, որ գերի վերցվածները պետք է հարցաքննվեն, որի արդյունքում «կառանձնացվեն հանցանք ունեցողները և կպատժվեն ըստ հանցանքի չափի»:

Սիրիայում ավելի քան 22 ամիս շարունակվող բախումների հետևանքով զոհվել է 60 հազարից ավելի մարդ, այդ թվում` մոտ 4 տասնյակ հայ:

Partner news
 Ուշագրավ
Նիստին գրանցվել է 104 պատգամավոր
Ռուսաստանի ԱԳՆ Համաեվրոպական համագործակցության վարչության պետ Իվան Սոլտանովսկուն ընդունեց Էդվարդ Նալբանդյանը
Partner news