ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները կարևորել են Օմբուդսմենի ներգրավվածությունը ընտրական գործընթացում

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ  դիտորդները կարևորել են Օմբուդսմենի ներգրավվածությունը ընտրական գործընթացում

PanARMENIAN.Net - Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն ընդունեց ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար Հայդի Թալիավինիին և նույն առաքելության իրավական վերլուծաբան Էլլիսաֆեթ Քարաջիանիդուին։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին թե անցած խորհրդարանական ընտրություններն ու թերությունները, թե գալիք նախագահական ընտրությունները և ընտրությունների հետ կապված աշխատանքները:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության ներկայացուցիչները կարևորեցին Մարդու իրավունքների պաշտպանի ներգրավվածությունը ընտրական գործընթացում, ինչպես նաև մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Պաշտպանի զեկույցի նկատմամբ։ Առաքելության ներկայացուցիչները բարձրացրեցին մի շարք խնդիրներ, որոնց թվում էին տեղական և միջազգային դիտորդների սակավաթվությունը, ընտրական գործընթացի նկատմամբ հասարակության անվստահությունը, Օմբուդսմենի ներգրավվածությունը ընտրությունների հետ կապված աշխատանքային խմբում և մի շարք այլ խնդիրներ։

Առաքելության ղեկավար Հայդի Թալիավինին Պաշտպանի ինստիտուտի հետ հետագա համագործակցության և երկարատև աշխատանքի հույս հայտնեց՝ ևս մեկ անգամ ընգծելով, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելությունը շատ է կարևորում Օմբուդսմենի կատարած աշխատանքը։

Մարդու իրավունքների պաշտպանն իր հերթին իր պատրաստակամությունը հայտնեց օժանդակելու քննարկված խնդիրների հետ կապված յուրաքանչյուր նախաձեռնությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---