Վարդան Սեդրակյանը մտահոգված է. Հացադուլը վարակիչ է դառնում

Վարդան Սեդրակյանը մտահոգված է. Հացադուլը վարակիչ է դառնում

PanARMENIAN.Net - Նախընտրական գործընթացներն ընթանում են այն խաղի կանոններով, որը թելադրում է ՀՀ գործող նախագահ, նախագահական ընտրություններում ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանը: Նման հաոզմունք ունի նախագահի մեկ այլ թեկնածու` էպոսագետ Վարդան Սեդրակյանը:

Ըստ էպոսագետ թեկնածուի` այդ խաղը երեկ ոգևորեց նաև սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, «ով առանձնացրեց չորս թեկնածուներին, իսկ մյուս չորսին անվանեց «պարանոիկներ», ինչը արդեն անձնական վիրավորանք է»:

Վարդան Սեդրակյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում անդրադարձավ նաև հացադուլ սկսելու մասին թեկնածուների հայտարարություններին: «Ես երեկ այցելել եմ Անդրիաս Ղուկասյանին և կոչ եմ արել դադարեցնել հացադուլը: Կարծում եմ, որ դա անարդյունավետ միջոց է: Եթե մարդ պայքարում է այս պետությունում ինչ-որ բան ուղղելու համար, ապա քարոզարշավն ավելի արդյունավետ կլինի: Եթե նույնիսկ նախագահ էլ չդառնա, համենայնդեպս, այն գաղափարները, որ կկարողանա տարածել, հետագայում հնարավոր է` արդյունքներ տան»,- պարզաբանեց նախագահի թեկնածուն:

Վարդան Սեդրակայնը նաև նկատեց, որ «երևույթը սկսել է վարակիչ բնույթ կրել»: Նա անդրադարձավ նաև նախագահի մեկ այլ թեկնածու Արամ Հարությունյանի` հացադուլի նստելու հայտարարությունը և մյուս թեկնածուներին ընտրապայքարից դուրս գալու, Սերժ Սարգսյանին միայնակ թողնելու հայտարարությանը. «Ես առաջիններից էի, որ հայտարարեցի առաջադրվելու մասին: Ես ունեմ նպատակ, գնում եմ դեպի այդ նպատակը և որևէ թեկնածուի ասելով չէ: Դա համարում եմ հոգեբանական ճնշում: Նույն հաջողությամբ կարող է Սերժ Սարգսյանն ինչ-որ ոչ բացահայտ ձևով ստիպի դուրս գալ պայքարից»:

Ըստ նախագահի թեկնածուի` հացադուլ անելու հարցում ամենալավ վիճակում թեկնածու Պարույր Հայրիկյանն է. նա եկեղեցական պաս է պահելու: «Պետք է միջոցներ ձեռք առնել, վախենամ մյուսներն էլ վարակվեն: Փողոցներով քայլող թեկնածուն էլ այդ փորձը ունի, շուտով էլի կդիմի այդ քայլին: Հույս ունեմ Սերժ Սարգսյանն էլ հացադուլ չի հայտարարի»,- եզրափակեց նախագահի թեկնածուն:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---