Վլադիմիր Գարկունը բարձր է գնահատել դիտորդական առաքելությունների համար ստեղծված պայմանները![]() 25 հունվարի 2013 - 17:31 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 25-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց փետրվարի 18-ին Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններին ԱՊՀ դիտորդական առաքելության անդամներին՝ ԱՊՀ գործադիր քարտուղարի տեղակալ Վլադիմիր Գարկունի գլխավորությամբ, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը կարևորեց ԱՊՀ դիտորդական առաքելության գործունեությունը և շնորհակալություն հայտնեց հերթական անգամ Հայաստանում ընտրական գործընթացներին ուշադրությամբ հետևելու համար: Վլադիմիր Գարկունը բարձր գնահատեց դիտորդական առաքելությունների իրականացման համար ստեղծված պայմանները և տեղեկացրեց, որ ընտրություններին կհտեևի ԱՊՀ շուրջ 170 դիտորդ, որոնց կղեկավարի ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը: Դիտորդական առաքելության ղեկավարը ներկայացրեց ԱՊՀ դիտորդական առաքելության աշխատակարգը և ընտրությունների վերաբերյալ եզրակացություն կազմելու չափանիշներն ու սկզբունքները: Զրուցակիցներն անդրադարձան ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի ս.թ. ապրիլի 4-ին կայանալիք նիստի օրակարգին առնչվող հարցերի։ Partner news Գրիգորի Այվազյանը պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել Ադրբեջանում հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին ՀՀԿ-ի համար ամենաբարենպաստ պայմաններն են արմատական բարեփոխումներ կատարելու համար, կարծում է Խոսրով Հարությունյանը Նա նկատեց, որ գազը մեկ տարուց ավելի թանկացել է, սակայն այդ մասին միայն ընտրություններից հետո հայտարարեցին Այս առիթով Ստրասբուրգ է մեկնել ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Partner news |