Պետական կառավարման մարմինների ղեկավարները հանդես են եկել հաշվետվություններով

Պետական կառավարման մարմինների ղեկավարները հանդես են եկել հաշվետվություններով

PanARMENIAN.Net - Կառավարությունում շարունակվել է ՀՀ պետական կառավարման մարմինների գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2012 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը։

2012 թ. ընթացքում կատարված աշխատանքների ու դրանց արդյունքների վերաբերյալ հաշվետվություններով հանդես են եկել ՀՀ տարածքային կառավարման, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ ֆինանսների, ՀՀ տրանսպորտի և կապի, ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների, ՀՀ առողջապահության, ՀՀ արդարադատության, ՀՀ սփյուռքի նախարարները, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահը, ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետը, ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետության ծառայության նախագահը, ՀՀ տարածքային կառավարման ջրային տնտեսության պետական կոմիտեի պետը, Միգրացիոն պետական ծառայության պետը:

Կառավարության անդամները և առընթեր մարմինների ղեկավարները վարչապետ Սարգսյանին զեկուցել են հաշվետու տարում իրականացված միջոցառումների ու արձանագրված բացթողումների պատճառների մասին: Կառավարության ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել առկա թերացումների լուծման առնչությամբ:

Վերոնշյալ պետական կառավարման մարմինների 2012 թ. գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների իրականացման արդյունքների հաշվետվությունների սեղմագրերին հնարավոր է ծանոթանալ վերջիններիս պաշտոնական կայքերում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---