«Ժողովուրդ». Կրակոցներ՝ «7 կադր» սրճարանում

«Ժողովուրդ». Կրակոցներ՝ «7 կադր» սրճարանում

PanARMENIAN.Net - «Ժողովուրդ»-ը գրում է. «Հունվարի 23-ին` երեկոյան ժամը 22:30-ի սահմաններում, Կենտրոն վարչական շրջանի Թումանյան փողոցում գտնվող «7 կադր» սրճարանում կրակոցներ են հնչել: Միջադեպի արդյունքում սրճարանից տասից ավելի երիտասարդներ բերման են ենթարկվել ոստիկանության կենտրոնական բաժին: Կրակոցներից տուժածներ չկան: Դեպքի մանրամասները պարզելու նպատակով «Ժողովուրդ»-ն այցելել է «7 կադր» սրճարան, փորձել զրուցել սրճարանի տնօրեն Արման Արոյանի հետ, բայց վերջինս տեղում չի եղել, և աշխատակիցները չեն կարողացել հստակ ասել, թե նա երբ կգա աշխատավայր: Սակայն սրճարանի փոխտնօրեն Դավիթը թղթակցի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը: «Նման միջադեպ եղել է մեզ մոտ երեկոյան ժամը 22:30-ի սահմաններում, բարեբախտաբար, տուժածներ չկան»,-նշել է Դավիթը` չցանկանալով այլ մանրամասներ հայտնել: «Մեր տնօրենը շատ զբաղված է և չի ցանկանում այս միջադեպի հետ կապված որևէ մեկնաբանություն տալ»,- ասել է նա` պարզաբանելով թե տղաներին բերման են ենթարկել ոստիկանություն, և ինքը ավելացնելու ոչինչ չունի: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից «Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) և 258-րդ հոդվածի 1-ին մասի (խուլիգանությունը, դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով հատկանիշներով): Ատրճանակները և գտնված պարկուճն ուղարկվել են փորձաքննության: Գ. Մկրտչյանը ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---