Արամ Հարությունյան. Ովքեր չհանեն իրենց թեկնածությունը, ուրեմն մասնակցում են այս դեկորացիային

Արամ Հարությունյան. Ովքեր չհանեն իրենց թեկնածությունը, ուրեմն մասնակցում են այս դեկորացիային

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի թեկնածու, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը հերթական անգամ հիշեցրեց, որ թեկնածությունը կհանի փետրվարի 8-ին ժամը 17:00:

«Բոլորը պետք է հանեն իրենց թեկնածությունները և Սերժ Սարգսյանը պետք է մնա մենակ: Իսկ եթե չեն հանելու, ապա նշանակում է, որ նրանք մասնակցում են այս դեկորացիային: Ու ի՞նչ են ասելու նրանք, երբ գա փետրվարի 19-ը»,- ասաց Հարությունյանը:

Նա նշեց, որ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը, եթե չհանի իր թեկնածությունը, ապա ընտրություններից հետո կամ պետք է հացադուլ հայտարարի կամ էլ շնորհավորի Սարգսյանին ու մտնի կոալիցիա:

«Իսկ եթե բոլոր թեկնածուներն ընդունեն իմ առաջարկը, ապա ընտրություններից հետո պետք է համագործակցենք խորհրդարանական ուժերի հետ, որպեսզի նրանք բոյկոտեն ԱԺ նիստերը: Սրանից հետո այս քայլին հնարավոր է հետևի նաև ՀՀԿ-ն ու տեղի կունենան արտահերթ ԱԺ ընտրություններ»,- բացատրեց նա:

Ըստ նրա, այդ դեպքում երկիրը կկառավարի Սերժ Սարգսյանը, իսկ խորհրդարանում կլինեն այլ ուժեր ներկայացնող կուսակցություններ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---