Հայաստանի Զինված ուժերը 21 տարեկան են

Հայաստանի Զինված ուժերը 21 տարեկան են

PanARMENIAN.Net - Ուղիղ 21 տարի առաջ` 1992 թ. հունվարի 28-ին Հայաստանի կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» որոշումը: Այդ օրը դարձավ ՀՀ Զինված ուժերի ծննդյան օրը: Ամիսներ անց`1992թ.-ի մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը: Այսօր արդեն Զինված ուժերը 21 տարեկան է:

Տոնի առթիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ՀՀ ԶՈւ կազմավորման 21-րդ տարեդարձին նվիրված Սուրբ պատարագ է լինելու: Պատարագին կմասնակցեն նաև սփյուռքահայ բարձրաստիճան զինվորականներ: Այսօր ՀՀ զինված ուժերին նվիրված գոհաբանական մաղթանք կմատուցվի ՀՀ ԶՈՒ զորամասերին մերձակա եկեղեցիներում և զորամասերի մատուռներում, իսկ «Եռաբլուր» զինվորական պանթեոոնում տեղի կունենա պսակադրության արարողություն: Շնորհավոր բոլորին:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---