Լևոն Արոնյան. Վերլուծելով իմ դիրքերը` չեմ կարող ասել, թե գոհ եմ իմ ելույթից

Լևոն Արոնյան. Վերլուծելով իմ դիրքերը` չեմ կարող ասել, թե գոհ եմ իմ ելույթից

PanARMENIAN.Net - Լևոն Արոնյանը, որը երկրորդ տեղն է զբաղեցրել Վեյկ ան Զեեի ավանդական մրցաշարում, ասել է, որ բավարարված է ելույթից:

«Վերլուծելով իմ դիրքերը` չեմ կարող ասել, թե բավարարված եմ ելույթից: Մի երկու 100-տոկոսանոց պահ ես հաստատ բաց եմ թողել: Սակայն, երկրորդ տեղը Վեյկ ան Զեեում այնուամենայնիվ լավ արդյունք է»,- խոստովանել է Արոնյանը:

Մրցաշարի հաղթող է դարձել համաշխարհային վարկանշային աղյուսակի առաջատար Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), իսկ երրորդ տեղում է աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---