Նիդերլանդների թագուհին հրաժարվել է գահից ավագ որդու օգտին

Նիդերլանդների թագուհին հրաժարվել է գահից ավագ որդու օգտին

PanARMENIAN.Net - Նիդերլանդների թագուհի Բեաթրիքսը հրաժարվել է գահից ավագ որդու օգտին: 45-ամյա արքայազնը գահին կբարձրանա ապրիլի 30-ին Վիլլեմ IV անվան տակ: Գահից հրաժարվելու իր մտադրության մասին 74-ամյա թագուհին, որը գահակալում էր շուրջ 30 տարի, հայտարարել է ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում: Նա բացատրել է, որ իր ծննդյան օրը, իսկ հունվարի 31-ին լրանում է Բեաթրիքսի 75 տարին, և թագաժառանգության 200-րդ տարեդարձը բավարար պատճառներ են գահը թագաժառանգին հանձնելու համար, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---