Հարցում.Օլիգոպոլիայի դեմ պայքարի խոստումները հայ ընտրողներին ամենաքիչն են հետաքրքրում

Հարցում.Օլիգոպոլիայի դեմ պայքարի խոստումները հայ ընտրողներին ամենաքիչն են հետաքրքրում

PanARMENIAN.Net - Ի՞նչ են ակնկալում ընտրողնները Հայաստանի չորրորդ նախագահից: Սա պարզելու համար «Սոցիոմետր» սոցիոլոգիական հարցումների կենտրոնը Հայաստանի 1650 քաղաքացու տվել է միևնույն հարցը՝«եթե դուք ընտրվեիք նախագահ, ի՞նչ կանեիք առաջին հերթին»: Մինչ հարցման բուն հարցման արդյունքները ներկայացնելը «Սոցիոմետրի» տնօրեն Ահարոն Ադիբեկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ այս հարցմանը մասնակցած մարդկանց 19.2 տոկոսը իրեն աղքատ է համարել: 79.6 տոկոսն ասել է, որ ապրում է համեստ, իսկ 1.2 տոկոսը իրեն համարել է ունևոր:

«ՄԱԿ-ի ստանդարտների համաձայն ՀՀ բնակչության մոտ 45 տոկոսը գտնվում է աղքատության շեմից ներքև, բայց իրեն աղքատ համարում է միայն 19 տոկոսը»,-ասաց սոցիոլոգը:

Ներկայայացնելով բուն հարցման տվյալները, Ահարրոն Ադիբեկյանն ասաց, որ ՀՀ նախագահից սպասելիքների ուղղվածությունները որոշվել են նրանով, թե ինչ կձեռնարկեն հարցվողները առաջին հերթին, եթե ՀՀ նախագահ ընտրվեն իրենք:Առանձնացվել է 10 կետ:

Առաջին տեղում աշխատատեղերի ստեղծումը, գործազրկության դեմ պայքարն են: Դրան հաջորդում են աշխատավարձերի, թոշակների, նպաստների բարձրացումը:

Ուշադրության է արժանի մեկ փաստ, այն կետը որի մասին նախագահի թեկնածուներն ամենաշատ են խոսում, այն է ՝պայքար ստեվերային տնտեսության դեմ, այս հարցմանը մասնակցած մարդկանց մոտ 8-րդ տեղում է. «Մարդիկ օլիգոպոլիայի դեմ պայքարի մասին չեն մտածում, նրանց մեծ մասը սնվում է հենց այդ օլօգարխներից, հետաքրքրի է այս փաստը, նրանց ստվերային տնտեսությունը չի հետաքրքրում»,-ասաց Ադիբեկյանը:

Սոցիոլոգը նշեց նաև, որ հարցվողները քիչ տեղ են հատկացրել արտաքին քաղաքականությանը: Ղարաբաղի հարցը նախավերջին տեղում է, իսկ հայ-թուրքական արձանագրություններին անդրադարձ գրեթե չի եղել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---