Նախագահի հրամանագրով Սարգիս Ղազարյանը Իտալիայում ՀՀ դեսպան է նշանակվել

Նախագահի հրամանագրով Սարգիս Ղազարյանը Իտալիայում ՀՀ դեսպան է նշանակվել

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով, Ռուբեն Կարապետյանին Իտալիայի Հանրապետությունում, Խորվաթիայի Հանրապետությունում, Պորտուգալիայի Հանրապետությունում, Մալթայի Հանրապետությունում և Սլովենիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին որոշում է ստորագրել: Նախագահի մեկ այլ հրամանագրով Իտալիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Սարգիս Ղազարյանը (նստավայրը` Հռոմ):

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---