Վազգեն Բադալյան. Վիկ Դարչինյանը շատ է ցանկանում ռեվանշ-մենամարտ Նոնիտո Դոնեյրի հետ![]() 30 հունվարի 2013 - 12:16 AMT PanARMENIAN.Net - Մի քանի օր առաջ Նոնիտո Դոնեյրի փրոմոութեր Բոբ Արումը հայտարարել էր, թե երկրորդ թեթևագույն քաշային կարգում պոտենցիալ լավագույն բռնցքամարտիկի դեմ ապրիլի 13-ին կայանալիք մենամարտում ֆիլիպինցի մարզիկի հակառակորդները կարող են լինել Գիլյերմո Ռիգոնդոն, Աբներ Մարեսը կամ Վիկ Դարչինյանը: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Դարչինյանի մարզիչ Վազգեն Բադալյանը հայտարարել է, որ այժմ իր սանը բանակցում է մենամարտի վերաբերյալ: «Ինքը Վիկն է ինձ ասել, որ շատ կցանկանար կրկին հանդիպել Դոնեյրին: Բռնցքամարտիկի փրոմոութերները բանակցում են մենամարտի անցկացման վերաբերյալ, սակայն համաձայնության դեռ չեն հասել»,-ասել է Բադալյանը: Մարզիչը խոստովանել է, որ ինքը խորհուրդ չի տալիս Դարչինյանին մենամարտել ֆիլիպինցու դեմ: Դարչինյանն ու Դոնեյրը հանդիպել են 2007թ. և հայ բռնցքամարտիկը զիջել է: Պարտությունից հետո Դարչինյանը բազմիցս է ցանկացել ռևանշի հասնել, սակայն Դոնեյրը հրաժարվել է: Partner news Նա կղեկավարի ֆեդերացիան ևս չորս տարի Գրիգոր Իվանյանը հասել է կիսաեզրափակիչ, սակայն զիջել է Ռոման Գորշենինին Գավաթը կխաղարկվի օգոստոսի 10-ից սեպտեմբերի 4-ը նորվեգական Տրոմսյո քաղաքում Արոնյանը 3-րդ տեղում է, իսկ Թոփալովը՝ 7-րդ Partner news |