«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ»-ն 2013թ. կավելացնի բանկոմատների ու POS-տերմինալների քանակը![]() 30 հունվարի 2013 - 15:53 AMT PanARMENIAN.Net - «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն 2013թ. կավելացնի բանկոմատների քանակը մինչև 80, իսկ POS-տերմինալների քանակը կհասնցի 390-ի: Այդպիսով` 2012թ.համեմատ դրանց քանակը կավելանա համապատասխանաբար 75 և 344-ով: «Դա պայմանավորված է 2013թ. բանկի պլանների` երկրում քարտային բիզնեսի զարգացման ու նործառայությունների ներմուծման հետ», - հայտարարել է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Խաչատրյանը: Նա վստահեցրել է, որ առաջիկա տարիներին անկանխիկ վճարումների ծառայությունները արագորեն կզարգանան, ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ: «Արդեն իսկ պլաստիկ քարտերի շուկան Հայաստանում բուռն զարգացում է ապրում բանկերի մեծ մրցակցության պատճառով: Դա բացատրվում է քարտերի թողարկման և գործարքների ծավալների կտրուկ աճով, ինչպես նաև վերջերսՀայաստանի բանկերում քարտային նոր ծառայությունների ներդրմամբ», - ասել է նա: Ռուբեն Խաչատրյանը նաև հաստատել է փորձագետների կանխատեսումն այն մասին, որ 2013թ. կշարունակվի դեբետային քարտերի թողարկման ու սպասարկման համար գանձվող միջնորդավճարների նվազեցման միտումը: Partner news «Ափսոս չէ՞, որ հայկական դրոշով օդանավերը կանգնած են մնացել արևի տակ, այն ժամանակ, երբ կարող էին թռիչքներ իրականացնել», - նշեց նա: «Գազպրոմի» մասնաբաժինը «ՀայՌուսգազարդ» ընկերությունում ավելացնելու հարցն են քննարկել Ալեքսեյ Միլլերը և Արմեն Մովսիսյանը Նախատեսվում է, որ ջրի մատակարարման գինը կնվազի՝ 174, 059 դրամից նվազելով մինչև 166,044 դրամ 1 խմ ջրի համար Ֆինանսների նախարարն ընդունել է KfW-ի տարածաշրջանային տնօրենին Partner news |