2012թ. «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն 1 մլրդ դրամ շահույթ է ունեցել

2012թ. «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն 1 մլրդ դրամ շահույթ է ունեցել

PanARMENIAN.Net - 2012թ. «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ին հաջողվեց շահույթի բարձր ցուցանիշ արձանագրել՝ ավելի քան 1 մլրդ դրամ, ազատվելով «վատ վարկերից»: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է «Կոնվերս Բանկ» ՓԲԸ գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը: «Ես շատ գոհ եմ բանկի աշխատանքից 2012թ., քանի որ ճգնաժամից հետո «վատ» վարկեր էին կուտակվել, և մեզ հաջողվեց «բավարար չափով ազատվել դրանցից»:

Ինչպես ասաց գործադիր տնօրենը, 2012թ. բանկի ընդհանուր պորտֆելը կազմել է մոտ 62 մլրդ դրամ՝ 2011թ. համեմատ ապահովելով 31 տոկոս աճ: Ընդ որում, գործարար պորտֆելին բաժին է ընկել 25,3 մլրդ դրամ, որից 9 մլրդ դրամը՝ փոքր ու միջին ձեռներեցության գծով: Իսկ մանրածախ պորտֆելը կազմել է 34,2 մլրդ դրամ, ինչը 30 տոկոսով ավելի է 2011թ. ցուցանիշից: «2013թ. մենք մտադրր ենք վարկային պորտֆելն ավելացնել մոտ 30 տոկոսով»,-ասել է նա:

Անդրադառնալով 2013թ. ծրագրերին՝ Տիգրան Դավթյանը նշել է, որ բանկը կենտրոնանալու է ՓՄՁ վարկավորման և ռիթեյլի վրա, ավելին բանկը մտադիր է ընդլայնել իր բաժանմունքների ցանցը ակտիվ տեմպերով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---