Երևանը զբոսաշրջային դեմք չունի. այդ ուղղությամբ քայլեր են իրականացվում

Երևանը զբոսաշրջային դեմք չունի. այդ ուղղությամբ քայլեր են իրականացվում

PanARMENIAN.Net - Տուրիզմի ոլորտում բարեփոխումները մեկ տարում հնարավոր չէ իրականացնել: Մեր նպատակը Երևանը միջազգային հարթակներում ներկայացնելն է: Նպատակը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության տուրիզմի բաժնին է, որի պետ Մարիա Բարաղամյանն այսօր ասուլիսի ժամանակ վստահեցրել է, որ զբոսաշրջության համար գրավիչ ծրագրեր են մշակվում:

«Երևանում 2013թ. շարունակելու ենք քարտեզներով, նյութերով օգնել զբոսաշրջիկներին՝ կողմնորոշվել մայրաքաղաքում: Երևանն այսօր զբոսաշրջային դեմք չունի: Մրցույթներ ենք կազմակերպում, որի միջոցով Երևանը որպես զբոսաշրջային քաղաք կներկայացնենք դրսում»,- ասել է նա:

Մարիա Բարաղամյանի խոսքով՝ քաղաքային կահավորումը, շատրվանները, ցուցանակները, նստարանների գոյությունը միտված է քաղաքը հարմարավետ դարձնելուն, քանի որ եթե քաղաքը հարմար է բնակչի համար, ապա հյուրերին նույնպես հարմար կլինի: «Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, ԱՊՀ երկրներ, Միացյալ թագավորություններ, Իրան, այս բոլոր երկրներից պարտադիր հոսք լինում է դեպի Երևան, ինչը շատ ուրախալի է: Զբոսաշրջիկները այցելում են առաջին հերթին Երևանի սիրտ՝ Հրապարակ, Կասկադ համալիր, Պատմության թանգարան և այլ տեսարժան վայրեր: Այսօր կան եռաչափ լուսանկարներով ալբոմներ, նաև՝ գիշերային Երևան ալբոմը, որտեղ տեղ են գտել քաղաքի լուսանկարները և զբոսաշրջիկներին հնարավորություն է ընձեռվում տեսնել գեղեցիկ վայրերը», - նշել է Մարիա Բարաղամյանը:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության տուրիզմի բաժինը գործում է արդեն մեկ ու կես տարի ու, պետի խոսքով, այդ ընթացքում նախանշել են այն ուղղությունները,որոնց զարգացման համար պետք է քայլեր ձեռնարկվեն մոտակա տարիներին:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---