Հայաստանի մամուլն ամենաազատն է տարածաշրջանում

Հայաստանի մամուլն ամենաազատն է տարածաշրջանում

PanARMENIAN.Net - «Թղթակիցներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է մամուլի ազատության նոր ինդեքսը: Ցուցակի առաջին հորիզոնականում է Ֆինլանդիան, որին հաջորդում են Նիդերլանդներն ու Նորվեգիան:

Հայաստանը վարկանիշում զբաղեցնում է 74-րդ տեղը՝ նախորդ տարվա համեմատ բարելավելով իր ցուցանիշը 3 կետով: Ինչ վերաբերում է տարածաշրջանի մյուս երկրներին, Ադրբեջանը 156-րդ տեղում է, բարելավել է իր դիրքը 6 կետով, Վրաստանը՝ 100-րդն է, բարելավելով դիրքը 4 կետով: Թուրքիան 154-րդ տեղում է՝ նահանջելով 6 կետով, Իրանը՝ 174-ն է՝ բարելավել է դիրքը 1 կետով:

Ամենամեծ անկումը գրանցել է Մալին, որը պետական հեղաշրջման պատճառով նահանջել է 74 կետով՝ մինչև 99 տեղը: Բացի այդ, զգալիորեն վատթարացել են Տանզանիայի, Օմանի, Ճապոնիայի, Իսրայելի, Մալայզիայի ու Կամբոջայի ցուցանիշները: Ցուցակը եզրափակում են այն նույն երկրները, ինչ նախորդ տարի՝ Թուրքմենստան, Հյուսիսային Կորեա և Էրիթրեա: Ինչպես և անցյալ տարի, ցուցակում 179 երկիր է ընդգրկված:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---