8 երկրի երիտասարդներ Հայաստանում կմասնակցեն միջմշակութային երկխոսության ծրագրի

8 երկրի երիտասարդներ Հայաստանում կմասնակցեն միջմշակութային երկխոսության ծրագրի

PanARMENIAN.Net - Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և «Երիտասարդության և ուսանողների միջազգային կապերի և փոխանակման հայկական կենտրոն» ՀԿ-ն փետրվարի 1-8-ը Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում կանցկացնեն «ABC միջմշակութային երկխոսության համար- գործիր, պատկանիր և հուսա» («ABC for intercultural Dialogue- Act, Belong and Care») խորագրով միջազգային ծրագիրը։ Ծրագիրն իրականացվում է Եվրամիության աջակցությամբ։

7-օրյա դասընթացներին կմասնակցի Եվրամիության և ԵՄ հարևանության 8 երկրի 29 երիտասարդ։ Ծրագրի միջոցով մասնակիցները կծանոթանան տարբեր մշակույթների, նրանց արժեքային համակարգին։ Հատուկ կազմակերպվող միջոցառումների և քննարկումների միջոցով կկոտրվեն այլ մշակույթների և ազգերի նկատմամբ կարծրատիպերը։

Հնարավորություն կստեղծվի գնահատելու բազմազանության հարստությունը և տարբեր ազգերի միջև խաղաղ համագործակցության առավելությունները։ Դասընթացի մասնակիցները բազմազգ թիմերով կքննարկեն տարբեր խնդիրներ և կառաջարկեն իրենց լուծումները՝ դրանով իսկ զգալով միջմշակութային համագործակցության դերն ու նշանակությունն իրական կյանքում։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---