«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկ խումբ» ՓԲԸ զուտ շահույթը 2012թ. կազմել է 1,244 մլն դրամ![]() 31 հունվարի 2013 - 13:12 AMT PanARMENIAN.Net - 2012թ. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկ խումբ» ՓԲԸ զուտ շահույթն ավելացել է 20,8 տոկոսով և կազմել է 1,244 մլն դրամ: Շահույթի աճի հիմնական աղբյուրը տոկոսադրույքների աճն էր 390 մլն դրամով: Բանկի ֆինանսական արդյունքը թույլ տվեց ավելացնել բանկի սեփական միջոցները 7,9 տոկոսով՝ հասցնելով 16,956 մլն դրամի: Բանկի ակտիվները 01.01.2013թ. կազմել են 123,419 մլն դրամ՝ աճը 28,7 տոկոս: Ցուցանիշների հիմնական ծավալները հասել են հետևյալ ցուցիչների՝ 1. 2012թ. իրավաբանական ու ֆիզիկական անձանց տրամադրված վարկերն ավելացել են 22,9 տոկոսով՝ կազմելով 91,783 մլն դրամ: Ընդ որում, կորպորատիվ հաճախորդների վարկային պորտֆելը մեկ տարում ավելացել է 23,3 տոկոսով՝ հասնելով 76,436 մլն դրամի, ֆիզիկական անձանց վարկային պորտֆելը՝ 21,1 տոկոսով՝ հասնելով 15,348 մլն դրամի: 2. Հաճախորդների կողմից «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկ խումբ» ՓԲԸ-ում զետեղված միջոցների ծավալը ավելացել է 19,4 տոկոսով, հասնելով 39,105 մլն դրամի, ընդ որում ֆիզիկական անձանց միջոցներն ավելացել են 54,8 տոկոսով, հասնելով 28,243 մլն դրամի: Բանկի գործունեության արդյունքները 2012թ. թույլ են տվել բարելավել կապիտալի շահութաբերության ցուցանիշը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |