Ֆրանսուա Օլանդը չի՞ ժամանի Հայաստան ապրիլի 24-ին

Ֆրանսուա Օլանդը չի՞ ժամանի Հայաստան ապրիլի 24-ին

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի արտասահմանյան այցերի օրակարգը չի ներառում ուղևորություն Հայաստան ապրիլի 24-ին, ասել է Թուրքիայում Ֆրանսիայի դեսպան Լորան Բիլին: «Որքան գիտեմ, նման ծրագրեր նա չունի: Ինձ համար դա անակնկալ էր», - ասել է դիվանագետը, հայտնում է Hürriyet Daily News-ը:

Ավելի վաղ Hürriyet թերթը հայտնել էր, որ ըստ Ելիսեյան պալատի աղբյուրների՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պատրաստում է ապրիլի 24-ին` Մեծ եղեռնի օրը, Հայաստան այցելել:

Ըստ թերթի, 2014-ին նախատեսված ՏԻՄ ընտրություններից առաջ Օլանդի այդ այցը Ֆրանսիայի հայ համայնքին ուղղված որոշակի «մեսիջ» պետք է դառնար` կապված Հայոց ցեղասպանության հետ:

Բացի այդ, նշվում էր նաև, որ Ֆրանսուա Օլանդը չի պատրաստվում Ֆրանսիայի Սենատի օրակարգում ընդգրկել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը “տեխնիկական բարդությունների” պատճառով:

2012 թ. hունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ էր քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: 2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում:

Օրինագծի հեղինակը պատգամավոր Վալերի Բուայեն էր: Օրինագիծը ժխտման համար նախատեսում էր 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք:

Փարիզում 2012 թ.-ի նոյեմբերի 12-ին ՀՀ նախագահի հետ կայացած հանդիպմանը Օլանդը հասատել էր, որ Ֆրանսիայում օրինագիծը կընդունվի:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---