Հայրիկյանին պատրաստվում են վիրահատել

Հայրիկյանին պատրաստվում են վիրահատել

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին այս պահին պատրաստում են վիրահատության, որպեսզի հեռացնեն հրազենի գնդակը: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց նախագահի թեկնածուի մամուլի խոսնակ Մանյա Այվազյանը:

Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի գործը գտնվում է ԱԱԾ վարույթում:

Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ավելի վաղ ասել էր ՀՀ Ոստիկանության հասարակայնության ու լրատվության հետ կապերի բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը, երեկ ժամը 23.30-ի սահմաններում Կենտրոն վարչական շրջանում` Տպագրիչների փողոցում, կրակել էին Պարույր Հայրիկյանի վրա: Անրակի շրջանում հրազենային վնասվածքով ՀՀ նախագահի թեկնածուին տեղափոխել էին Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---