ԱՄՆ-ում մահացել է Օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանը![]() PanARMENIAN.Net - Ամերիկայի Միացյալ Նահանգներում մահացել է լեգենդար բռնցքամարտիկ, Օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանը: Վլադիմիր Ենգիբարյանը մեծագույն հայ բռնցքամարտիկներից էր, տեխնիկական և տակտիկական փայլուն պատրաստականություն ունեցող մարզիկ, ով դարձել է 1956թ. Մելբուրնի 16-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն, ԽՍՀՄ ժողովուրդների առաջին սպարտակիադայի հաղթող, Եվրոպայի և Խորհրդային Միության եռակի չեմպիոն։ Նրա մենամարտերը բռնցքամարտի շատ մասնագետներ մինչև օրս էլ համարում են ինքնատիպ և անկրկնելի։ Անվանի բռնցքամարտիկը ծնվել է 1932թ. Տավուշի մարզի Սևքար գյուղում, սովորել և ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը և ողջ կյանքի ընթացքում հավատարիմ մնալով մարզիկի իր կոչմանը, ծառայել է սիրած մարզաձևին: Վլադիմիր Ենգիբարյանը 1957թ. դարձել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, 1965թ. արժանացել է վաստակավոր մարզչի, իսկ 1968թ.՝ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի կոչումներին: Լեգենդար բռնցքամարտիկը 1959-90-ին եղել է Երևանի պատանի բռնցքամարտիկների դպրոցի հիմնադիր-տնօրենը, որը հետագայում անվանակոչվել է նրա անունով: Հայաստանում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի գործում ունեցած մեծ ավանդի համար նա պարգևատրվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ոսկե մեդալով: Մարզաշխարհի բոլոր ներկայացուցիչները ցավակցում նրա ընտանիքին և հայտնում իրենց զորակցությունը: Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախաձեռնությամբ փետրվարի 3-ին ժամը 14:00-ին Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի կունենա վաստակաշատ մարզիկի հոգեհանգստի արարողությունը: Partner news Վերջին ժամանակներս կիսապաշտպանը հազվադեպ է հանդես գալիս «Կուբանի» հիմնական կազմում Ըստ մարզչի, հայ ֆուտբոլիստի տրանսֆերը կազմում է 30 մլն եվրո Ֆուտբոլիստը խոստովանել է, որ եզրափակչում որոշ ֆուտբոլիստներ հոգնած էին Բռնցքամարտիկները կանցկացնեն 10-ռաունդանոց մենամարտ Partner news |