Բեյոնսեն խոստովանել է՝ հպարտանում է Օբամայի երդմնակալությանը ֆոնոգրամայի տակ երգելով

Բեյոնսեն խոստովանել է՝ հպարտանում է Օբամայի երդմնակալությանը ֆոնոգրամայի տակ երգելով

PanARMENIAN.Net - Բեյոնսեն խոստովանել է, որ Օբամայի երդմնակալությանը ֆոնոգրամայի ուղեկցությամբ է կատարել ազգային օրհներգը: Նա պատմել է այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ, հայտնում է Lenta.ru-ն՝ CNN-ի վրա հղումով:

Ասուլիսը Բեյոնսեն սկսել է օրհներգի ակապելլա կատարմամբ: Հետո պատմել է, որ օգտվել է ֆոնոգրամայից, քանի որ բավարար ժամանակ չի ունեցել փորձ անելու համար նվագախմբի հետ: Նա ասել է, որ վախեցել է ռիսկի գնալ, նա ցանկացել է, որ նախագահն ու երկիրը այդ պահին հպարտության զգացում ապրեն:

Բեյոնսեն ափսոսանք չի հայտնել իր որոշման առնչությամբ՝ հայտարարելով, որ հպարտանում է իր ելույթով: Նա ասել է, որ ֆոնոգրամայի ուղեկցությամբ կատարումները լայնորեն տարածված են երաժշտական ինդուստրիայում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---