ՎԶԵԲ. Նախագահական ընտրությունները կհանգեցնեն տնտեսական ակտիվության անկման![]() 1 փետրվարի 2013 - 15:59 AMT PanARMENIAN.Net - Չնայած, որ նախագահական ընտրությունները հետաձգելու վտանգ է առաջացել թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի պատճառով, այնուամենայնիվ, երկրի առևտրային բանկերը մտադիր չեն հետաձգել իրենց ծրագրերի իրականացումը ոչ մինչ ընտրությունները, ոչ էլ՝ դրանից հետո: Հայաստանի բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանը «մեծ հաջողություն» է համարում այն, որ առևտրային բանկերի գործունեությունը կախված չէ երկրում ընթացող քաղաքական գործընթացներից: Սակայն, ընտրությունների ժամանակ՝ լինի նախագահական թե խորհրդարանական, բիզնենս ընդհանրապես բախվում է անորոշության գործոնի հետ: Նախագահական ընտրությունների ժամանակ շատ ընկերություններ սպասողական դիրք են գրավում: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՎԶԵՎ երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը: Ըստ նրա, դա, անկասկած, անդրադառնում է նաև գործարար մթնոլորտի վրա ներդրումների ծավալի առումով: «Մենք ակնկալում ենք, որ տնտեսական ակտիվությունը կավելանա միայն ընտրություններից հետո»,-ասել է նա: ՎԶԵԲ-ը պահպանողական կանխատեսում է տալիս ՀՀ տնտեսությանը՝ ՀՆԱ աճ 4 տոկոսի սահմանում: ՀՀ պետբյուջեում այդ ցուցանիշը 6,2 տոկոս է, իսկ գնաճը 12 ամսվա համար կանխատեսվում է 4±1,5% սահմանում, ինչպես և 2012-ին: Սակայն կանխատեսումները վերանայվում են ամեն եռամսյակում և Ռազլոգը չբացառեց, որ կանխատեսումը կարող է վերանայվել: Ըստ փորձագետի, ՀՀ կառավարությունը կշարունակի զուսպ քաղաքականությունը ծախսերի առումով, գնաճը կլինի ԿԲ հսկողության տակ, ինչն առավել մեծ վստահություն կառաջացնի առևտրային բանկերի ու ընկերությունների մոտ: Partner news Գազի գնի թանկացմամբ պայմանավորված՝ էլեկտրաէներգիայի սակագները կաճեն 8 դրամով, այսինքն՝ բնակիչ բաժանորդների համար 1 կվ էլեկտրաէներգիան կարժենա 38 դրամ Կբացվի Թել Ավիվ-Երևան-Թել Ավիվ չվերթը Ըստ Գ. Բաղրամյանի, էլէներգիայի գինն իսկապես վերանայելու անհրաժեշտություն կար ՀԾԿՀ գնային քաղաքականության վարչության պետը նշել է, հիմնավորված կարող է ասել` գազի գինը կսահմանվի մեկ խորանարդի դիմաց 156 դրամ Partner news |