Վարչապետ. Հայրիկյանի` քարոզարշավը շարունակելը կախված կլինի վերականգնման ընթացքից

Վարչապետ. Հայրիկյանի` քարոզարշավը շարունակելը կախված կլինի վերականգնման ընթացքից

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին: Լրագրողների հետ զրույցում վարչապետն ասել է, որ վիրահատությունից հետո Հայրիկյանի վերականգնման գործընթացն ավելի արագ է ընթանում: «Պարույր Հայրիկյանի տրամադրությունը բավականին բարձր է, որովհետև ինքն էլ զգում է, որ իր վիճակը լավ ընթացքի մեջ է: Մենք վստահ ենք, որ շատ կարճ ժամանակահատվածում նա ոտքի կկանգնի, և բժիշկներն այդ առումով դրական գնահատականներ են տալիս»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը վստահեցրել է, որ բոլոր ծառայությունների հետ մշտական կապի մեջ են, և այս պահին մահափորձի հետ կապված ոչ մի վարկած չի բացառվում: Տիգրան Սարգսյանը ևս դեռ ոչ մի գնահատական չի տալիս։ «Պատմեց ամեն ինչ, թե ինչպես պատահեց, ինչ նախատրամադրվածություն կար: Նա ոչ մի թշնամի չուներ, և չկար կանխավարկած, թե որևիցե մեկը ցանկանում էր իրենից հաշիվ մաքրել»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Տիգրան Սարգսյանը նաև տեղեկացրել է, որ թեկնածուի քարոզարշավը շարունակելը կախված կլինի նրանից, թե վերականգնման այս փուլն ինչպես կընթանա։

Partner news
 Ուշագրավ
Գրիգորի Այվազյանը պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել Ադրբեջանում հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին
ՀՀԿ-ի համար ամենաբարենպաստ պայմաններն են արմատական բարեփոխումներ կատարելու համար, կարծում է Խոսրով Հարությունյանը
Նա նկատեց, որ գազը մեկ տարուց ավելի թանկացել է, սակայն այդ մասին միայն ընտրություններից հետո հայտարարեցին
Այս առիթով Ստրասբուրգ է մեկնել ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը
Partner news