Սոցիոլոգ. Հայրիկյանի ճանաչվածության ինդեքսը 30 տոկոսով աճել է![]() PanARMENIAN.Net - Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձից հետո նրա ճանաչվածության ինդեքսը 30 տոկոսով աճել է՝ 50-ից դառնալով 80: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սոցիոմետր» սոցիոլոգիական հարցումների կենտրոնի տնօրեն, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: «Սենսացիան ապրում է մեկ շաբաթ, շատ լուրջ իրադարձությունը կարող է քննարկվել երկու շաբաթ, իսկ հետո գնում է դեպի անկում»,- ասաց Ադիբեկյանը: Ըստ նրա՝ մեկ ամիս անց շատերը չեն հիշի, որ նրան կրակել էին: Սոցիոլոգն ասաց, որ եթե ընտրությունների օրը չփոխվի, Հայրիկյանն ավելի շատ ձայներ հավաքելու հնարավորություն կունենա: Partner news
Բաքուն պետք է բանակցություններ սկսի ԼՂՀ հետ իր կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքների վերացման շուրջ` ներառյալ առկա ստատուս քվոն, ասել է նա Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքին ելույթ են ունենում Նախախորհրդարանի անդամները Գրիգորի Այվազյանը պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել Ադրբեջանում հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին Partner news |