Բեն Աֆլեքը ստացել է ԱՄՆ Ռեժիսորների գիլդիայի գլխավոր մրցանակը

Բեն Աֆլեքը ստացել է ԱՄՆ Ռեժիսորների գիլդիայի գլխավոր մրցանակը

PanARMENIAN.Net - Բեն Աֆլեքը ստացել է ԱՄՆ Ռեժիսորների գիլդիայի գլխավոր մրցանակը «Արգո» գորողությունը» ֆիլմի համար, գրում է Lenta.ru-ն` հղում անելով կազմակերպության կայքին: Բացի Աֆլեքից, մրցանակին հավակնում էին Սթիվեն Սփիլբերգը («Լինքոլն» ֆիլմի համար), Քեթրին Բիգելոուն («Համար մեկ նպատակը»), Թոմ Հուփերն («Թշվառները») ու Էնգ Լին («Փիի կյանքը»):

ԱՄՆ Ռեժիսորների գիլդիայի մրցանակն Աֆլեքի առաջինը չէ: Ավելի վաղ նրան արդեն պարգևատրել էին Պրոդյուսերների գիլդիան ու ԱՄՆ ու Կանադայի Հեռուստաքննադատների ասոցիացիան: Բացի այդ, ռեժիսորը ստացել է «Ոսկե գլոբուս»` «լավագույն ռեժիսոր» ու «լավագույն դրամատիկական ֆիլմ» անվանակարգերում: «Արգո» գորողությունը» նոմինացված է «Օսկարի» յոթ անվանակարգերում, այդ թվում` «լավագույն ֆիլմ» անվանակարգում: «Լավագույն ռեժիսոր» անվանակարգին, սակայն, Աֆլեքը չի հավակնում:

Ինչպես նշում է Associated Press-ը, ԱՄՆ Ռեժիսորների գիլդիայի մրցանակակիրը, որպես կանոն, հետագայում նաև «Օսկար» է ստանում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---