Մոսկվայում, Վաշինգտոնում և Փարիզում հիանալի գիտեն, թե ում մեղքով ղարաբաղյան հանգուցալուծումը մինչ օրս չի գտնվել

Մոսկվայում, Վաշինգտոնում և Փարիզում հիանալի գիտեն, թե ում մեղքով ղարաբաղյան հանգուցալուծումը մինչ օրս չի գտնվել

PanARMENIAN.Net - Ղարաբաղցիներն իրենք պետք է որոշեն, թե ինչ քաղաքական կարգավիճակում պետք է ապրեն ապագայում: Դա ինքնորոշման համար պայքարի դասական օրինակ է, և չկա ոչ մի փաստարկ, որը կարող է բացատրել թե ինչու Արցախի ժողովուրդը պետք է զուրկ լինի նման իրավունքից: Մյուս բոլոր հարցերն ածանցյալ են: Այդ մասին ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում:

Ըստ նրա, էականորեն կաևոր է տարածաշրջանում սպառազինությունների վերահսկման ամրապնդման միջազգային մեխանիզմները: «Ադրբեջանը, լինելով ՄԱԿ ԱԽ ոչ մշտական անդամ, գործնականում սպառազինությունների մրցավազք է ծավալել և բացահայտ կերպով խախտում է Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները»,-ասել է ՀՀ նախագահը:

«Մենք շարունակում ենք բանակցել Ադրբեջանի հետ: Սակայն, նման պայմաններում անիրատեսական է առաջընթաց ակնկալելը: Բոլոր նրանք, ովքեր զբաղվում են այդ հարցով Մոսկվայում, Վաշինգտոնում և Փարիզում հիանալի գիտեն, թե ում մեղքով ղարաբաղյան հանգուցալուծումը մինչ օրս չի գտնվել: Նրանք հիանալի հիշում են, թե ով ձախողեց բանակցությունները Քի Ուեսթում և Կազանում: Նրանք գիտեն նաև, որ խնդրի բուն էությունն այն չէ, որ ԼՂ ինքնապաշտպանության ուժերը վերահսկում են մերձակա տարածքները, հետևաբար, լուծումն էլ կախված չէ դրանք վերադարձնելուց»,-ասել է Հայաստանի նախագահը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1–ից ՀՀ–ն պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
---