Ատոմ Ջանջուղազյան. 2012թ. հաջովեց լրացուցիչ 101 մլրդ դրամ հարկ հավաքել 4 փետրվարի 2013 - 13:05 AMT PanARMENIAN.Net - 2012 թվականի ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 939.4 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 951.7 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 100.3%-ով և 97.1%-ով ապահովել են տարեկան ճշտված ծրագրի կատարումը: Ինչպես փետրվարի 4-ին լրագրողներին հայտնեց ՀՀ ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, նախորդ տարվա համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 10.8%-ով կամ շուրջ 91.3 մլրդ դրամով: Ըստ նրա, ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 951,7 մլրդ դրամ` 97,1%-ով ապահովելով տարեկան ծրագրի կատարումը: ՀՀ 2012 թվականի պետական բյուջեի ծախսերը նախորդ տարվա համեմատ աճել են 4%-ով կամ 37 մլրդ դրամով: Բանախոսը ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ պետական բյուջեի եկամուտների 93.5%-ը ձևավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 5.2%-ը` այլ եկամուտների, 1.3%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին: 2012 թվականի ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 878.4 մլրդ դրամ հարկային եկամուտներ, պետական տուրքեր և պարտադիր սոցիալական ապահովության վճարներ, որոնք ապահովել են տարեկան ծրագրի 100% կատարողական: Ջանջուղազյանը հավելեց նաև, որ 2011 թվականի համեմատ նշված եկամուտներն աճել են 13%-ով կամ շուրջ 101 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ավելացված արժեքի հարկի, շահութահարկի, բնապահպանական ու բնօգտագործման վճարների, եկամտահարկի և ակցիզային հարկի գծով ստացված մուտքերի աճով: 2013թ. կառավարությունը կրկին մտադիր է ավելացնել հարկերի հավաքագրման մակարդակը՝ մոտ 115 մլն դրամով: Փոխնախարարը նշել է, որ 2012 թվականին ՀՀ պետական բյուջեն (առանց արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող նպատակային ծրագրերի շրջանակներում ստացված վարկային միջոցների) կատարվել է 12.3 մլրդ դրամ պակասուրդով` տարեկան ծրագրով նախատեսված 43.2 մլրդ դրամի և նախորդ տարվա 66.7 մլրդ դրամ փաստացի ցուցանիշի դիմաց: Պետական բյուջեի պակասուրդի ներքին աղբյուրները կազմել են 8.6 մլրդ դրամ, արտաքին աղբյուրները` շուրջ 3.8 մլրդ դրամ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |