Ջոզեֆ Բայդեն. Իրանի միջուկային խնդրի լուծման դիվանագիտական պատուհանը կրկին փակվում է

Ջոզեֆ Բայդեն. Իրանի միջուկային խնդրի լուծման դիվանագիտական պատուհանը կրկին փակվում է

PanARMENIAN.Net - Ֆրանսիայում գտնվող ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հայտարարել է, որ Իրանի միջուկային խնդրի լուծման դիվանագիտական պատուհանը կրկին փակվում է, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպումից առաջ, Բայդենը հարցազրույց է տվել Figaro թերթին՝ հայտարարելով, որ «Իրանի կառավարությունը պետք է մասնակցի բանակցություններին ամենայն լրջությամբ ու բարի նպատակներով»: «Եթե Իրանը հրաժարվի բանակցություններին մասնակցելուց, նրա հանդեպ կարող են կիրառվել կաթվածահար անող պատժամիջոցներ»,-ասել է ԱՄՆ փոխնախագահը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---