Երևանի 750 կանգառներից էլեկտրոնային չվացուցակ կունենա միայն 100-ը 4 փետրվարի 2013 - 14:44 AMT PanARMENIAN.Net - Երևանի 750 կանգառներից էլեկտրոնային չվացուցակ կունենա միայն 100-ը: Դրանք կտեղադրվեն մինչև 2013 թ-ի հունիս ամիսը և միայն մարդաշատ կանգառներում: Առայժմ Երևանում չվացուցակներ տեղադրված են միայն Մաշտոց- Ամիրյան փողոցների խաչմերուկի կանգառում: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում «Երևանի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սարգիս Մանուկյանն ասաց, որ բացվելու է կայք՝ երթուղիների տեղեկատվությունը իրական ժամանակում ներկայացնելու համար: «Առայժմ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ, բայց թե երբ կբացվի կայքը, դեռ պարզ չէ»,-ասաց նա: Բացի այդ, երթուղին սպասարկող ընկերություններին տրամադրվելու է տեղեկատվական վերլուծական համակարգ՝ երթուղիների կատարումը վերահսկելու նպատակով: Նշենք, որ էլեկտրոնային չվացուցակների միջոցով ուղևորները հնարավորություն կունենան տեղեկանալու ավտոբուսի ժամանմանը մնացած րոպեների վերաբերյալ, չվացուցակում առկա քարտեզի միջոցով կտեղեկանան երթուղու ուղեգծի վերաբերյալ, ինչպես նաև կտեսնեն ավտոբուսի դիրքը այդ պահին: Իսկ քարտեզը կօգնի մայրաքաղաքի հյուրերին ծանոթանալ կանգառի հարակից տարածքում գտնվող օբյեկտների ` հյուրանոց, թատրոն, բանկ, դեղատուն և այլնի մասին: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանագետ․ Ադրբեջանական մամուլը ստանձնել է Փաշինյանի տեղեկատվական աջակցի ֆունկցիան «Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ՔՊ-ական «ինքնիշխանության» մարտիկների վարած քաղաքականության արդյունքների մասին»,–գրել է նա Ալմաթիում մեկնարկել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների ղեկավարած պատվիրակությունների հանդիպումը Մինչ հանդիպումը Միրզոյանին և Բայրամովին առանձին ընդունել է Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլաուն Կոնջորյան. Չի ստացվելու զավթել իշխանությունը, անկախ նրանից՝ ինչ տեսքով կգան՝ մի օր փողկապով, մի օր վեղարով Նա ասել է, որ իրենք ժողովրդի տված մանդատով ձևավորված մեծասմանություն են ՀՀ և Ղազախստանի ԱԳ նախարարները շեշտել են սահմանազատման գործընթացում Ալմաթիի հռչակագրի նշանակությունը Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային փոխկապակցվածության հարցերին |