Րաֆֆի Հովհաննիսյան. Մարդկանց տրամադրությունները փոխվում են![]() 4 փետրվարի 2013 - 20:56 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության նախաձեռնությամբ ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների և միջազգային կազմակերպությունների հայաստանյան առաքելությունների ղեկավարների հետ: Նախագահի թեկնածուն շարադրել է նախընտրական փուլի առանձնահատկություններին առնչվող իր մոտեցումները, գնահատել քարոզարշավի ընթացքը: Կողմերն ընդգծել են Հայաստանում առաջիկա նախագահական ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելու կարևորությունը: Դիվանագետների խնդրանքով Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացրել է նաև արտաքին քաղաքականության վերաբերյալ իր դիրքորոշումները: Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբից հայտնում են, որ օրվա երկրորդ կեսին թեկնածուն եղել էԱշտարակում և շրջակա գյուղերում: «Մենք թևակոխել ենք քարոզարշավի երկրորդ փուլ, և իմ հանդիպումներից, Երևանում ու մարզերում իմ շփումներից պարզ երևում է, որ մարդկանց տրամադրությունները փոխվում են: Մեր ժողովուրդը դուրս է գալիս թմբիրից և օրըստօրե ավելի պատրաստակամ է պատասխանատվություն վերցնելու, 20 տարվա ընթացքում առաջին անգամ ընտրությունների միջոցով իրավիճակը երկրում փոխելու առումով»,- աշտարակցիների հետ հանդիպման ժամանակ ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Partner news Նիստին գրանցվել է 104 պատգամավոր Ռուսաստանի ԱԳՆ Համաեվրոպական համագործակցության վարչության պետ Իվան Սոլտանովսկուն ընդունեց Էդվարդ Նալբանդյանը «Ընդամենը ընդդիմության բեռն ենք տանում»,- ասաց Գալուստ Սահակյանը Կողմ քվեարկեց 68 պատգամավոր, դեմ՝ 2 և ձեռնպահ՝ 25 Partner news |