5 փետրվարի 2013 - 11:46 AMT
ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը հայտարարել է իր համակարգիչների վրա կիբերհարձակման մասին

ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը հայտարարել է իր համակարգիչների վրա կիբերհարձակման մասին, հայտնում է «Ֆրանս պրեսը»:

Կիբերհանցագործներին հասու են դարձել նախարարության աշխատակիցների ու գործընկերների անհատական տվյալները: Նշենք, որ այդ նախարարության իրավասության տակ են գտնվում ԱՄՆ միջուկային օբյեկտները:

Անցած շաբաթ իրենց սերվերներին չարտոնված մուտք գործելու մասին հայտնել են մի շարք ԱՄՆ ԶԼՄ-ներ, այդ թվում Wall Street Journa-ն ու New York Times-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: