Թևան Պողոսյան. Քոքոբելյանը վերջ դրեց ձևականություններին

Թևան Պողոսյան. Քոքոբելյանը վերջ դրեց ձևականություններին

PanARMENIAN.Net - Խաչատուր Քոքոբելյանի՝ «Ժառանգություն» խմբակցությունից դուրս գալը պատգամավորի իրավունքն էր և նա այսպիսով վերջ դրեց ձևականություններին: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Թևան Պողոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հիշեցրեց, որ «Ժառանգության» ցուցակով պատգամավորներ ընտրված Խաչատուր Քոքոբելյանն ու Ալեքսանդր Արզումանյանը խմբակցության կազմում էին ֆորմալ առումով և, ըստ էության, իրենք խմբակցությունը չէին ներկայացնում:

Որևէ կուսակցության ցուցակով պատգամավոր ընտրվածները կարող են դուրս գալ խմբակցությունից, եթե նրանք ցուցակի առաջին եռյակում են: Ցուցակի չորրորդ պատգամավորից սկսած, դուրս գալու դեպքում կուսակցությունը կարող է պահանջել, որ նա վայր դնի մանդատը: Եթե «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը ևս որոշի դուրս գալ խմբակցությունից, ապա նա ստիպված կլինի վայր դնել մանդատը:

Երեկ վերջինս հայտարարել էր, որ շարունակելու է ֆորմալ մնալ խմբակցությունում: Այսպիսով, հինգերորդ գումարման Ազգային ժողովում «Ժառանգություն» խմբակցությունն ունի ընդամենը երեք պատգամավոր:

«Պետք չէ ընկճվել և պետք է կարողանալ կուսակցության ծրագրերը կյանքի կոչել, թեկուզ երեքով», - ասաց Թևան Պողոսյանը:

3  05.02.13 - Թևան Պողոսյանի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---