Ստեղծվել է «Դադիվանք» հայ-իտալական հիմնադրամը, որը կզբաղվի հայկական մշակութային արժեքների պահպանությամբ

Ստեղծվել է «Դադիվանք» հայ-իտալական հիմնադրամը, որը կզբաղվի հայկական մշակութային արժեքների պահպանությամբ

PanARMENIAN.Net - Իտալիայում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ դեսպան Ռուբեն Կարապետյանը մի շարք պաշտոնական հանդիպումներ է ունեցել Իտալիայի պետական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների ղեկավարների, տարբեր քաղաքական ու հասարակական գործիչների հետ:

Հունվարի 30-ին դեսպանը ներկա է գտնվել Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ի կողմից տրված հրապարակային ընդունելությանը և այնուհետև դրա ավարտից հետո հրաժեշտի կարճատև զրույց ունեցել կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդի հետ: Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ը դեսպան Ռուբեն Կարապետյանի միջոցով իր օրհնությունն ու ջերմ բարեմաղթանքներն է փոխանցել հայ ժողովրդին:

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, նույն օրը դեսպան Ռուբեն Կարապետյանը հանդիպել է Վատիկանի մշակույթի հարցերով Քահանայապետական խորհրդի նախագահ (մշակույթի նախարար) կարդինալ Ջանֆրանկո Ռավազիի հետ: Վերջինիս հետ քննարկվել են մշակույթի, մասնավորապես քրիստոնեական ժառանգության պահպանության ոլորտում, համագործակցության կարևորությունը: Այդ կապակցությամբ Ռուբեն Կարապետյանը հայտնել է Ջանֆրանկո Ռավազիին «Դադիվանք» հայ-իտալական հիմնադրամի ստեղծման մասին, որը մասնագիտական բարձր մակարդակով զբաղվելու է ոչ միայն Հայաստանում և Արցախում հայկական մշակութային արժեքների պահպանությամբ և վերականգնմամբ, այլև, հաշվի առնելով Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները, այնտեղ քրիստոնեական ժառանգության պահպանության և քաղաքակրթական երկխոսության հաստատման հարցերով: Հանդիպման ընթացքում քննարկվել են այդ ուղղությամբ հետագա համագործակցության մի շարք գործնական հարցեր:

ՀՀ դեսպանը հանդիպել է նաև Հռոմի իտալահայ բոլոր կազմակերպությունների ղեկավարների հետ: Դեսպանությունում կազմակերպված հրաժեշտի միջոցառմանը Ռուբեն Կարապետյանը երախտագիտություն է հայտնել համատեղ արդյունավետ աշխատանքի համար և ներկաներին ներկայացրել վերջին տարիների ընթացքում դեսպանության կողմից կատարված աշխատանքներն ու հայ-իտալական հարաբերություններում արձանագրված ձեռքբերումները:

Փետրվարի 1-ին դեսպան Ռ.Կարապետյանը այցելել է Հռոմի Քահանայապետական Լևոնյան վարժարան, ուր հանդիպել է վարժարանի Մեծավոր հայր Գևորգ Նորատունկայնի և ուսանողների հետ: Դեսպանը շնորհակալություն է հայտնել իր պաշտոնավարման ընթացքում վարժարանի կողմից դեսպանությանը ցուցաբերած աջակցության համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---