«Հայաստան» հիմնադրամը համակարգչային դասասենյակ է բացել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի դպրոցում

«Հայաստան» հիմնադրամը համակարգչային դասասենյակ է բացել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի դպրոցում

PanARMENIAN.Net - Դպրոցին նվիրաբերվել է 11 համակարգիչ և համապատասխան կահույք: Բազմաֆունկցիոնալ տպիչի, պրոյեկտորի և համակարգչային ներքին ցանցի առկայությունն ուսումնական գործընթացը դարձնում են համակարգված և արդյունավետ: Ֆինանսավորումը` Հիմնադրամի ԱՄՆ արևելյան շրջանի տեղական մարմնի բարերար ամուսիններ Վիկտոր և Ջուդիթ Զարուգյանններ

240 աշակերտի համար նախատեսված դպրոցը կառուցվել է Հիմնադրամի Հեռուստամարաթոն 2008-ի նվիրատվություններով, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի միջոցներով և ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ: Արդեն իսկ հիմնանորոգ դպրոցում սովորում է 135 աշակերտ Վաղուհասից և 15 աշակերտ հարևան Խնկավանից:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---